Պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշի ապագան մնում է անորոշ։
Պորտուգալացին նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս «Բարսելոնայում», սակայն այժմ վերադարձել է Մադրիդի «Ատլետիկո»։
Մի քանի օր առաջ Ֆելիշը սկսել է մարզվել, բայց թիմից առանձին։ Այժմ 23-ամյա հարձակվողը սկսել է մարզվել ընդհանուր խմբի հետ։
Ֆելիշի գործող պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ նախատեսված է ևս հինգ տարով՝ մինչև 2029 թվականի կեսերը։