Գևորգ Տարախչյան. «Վստահ կարող եմ ասել, որ մենք ավելի լավ տեսք կունենանք պատասխան խաղում»

Այս անգամ PROFFOOTBALL-ը զրուցել է «Ուրարտուի» և Հայաստանի ազգային հավաքականի 22-ամյա հարձակվող Գևորգ Տարախչյանի հետ։

-Գևորգ, 2023/24 մրցաշրջանը որքանո՞վ էր ստացված քեզ համար։

-Դե կարծում եմ լավ մրցաշրջան անցկացրեցի 2023/24-ին ինչնել տվեց իր արդյունքը։ Կատարվեց իմ մեծ երազանքներից մեկը՝ հրավիրվեցի Հայաստանի ազգային հավաքական։

-Կ՞խոսեք Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման փուլի «Բանիկի» դեմ առաջին խաղի մասին, և ի՞նչ սպասումներ կան պատասխան խաղից։

-Շատ բարդ մրցակից է «Բանիկը», մեզ մոտ էլ չստացվեց անել այն ամենը, ինչը պլանավորել էինք։ Վստահ կարող եմ ասել, որ մենք ավելի լավ տեսք կունենանք պատասխան խաղում և կփորձենք անել առավելագույնը։

-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք։

-Իմ ծրագրերի կապված են «Ուրարտուի» հետ, քանի որ հիմա խաղում եմ այդ թիմում մնացածը ցույց կտա ապագան։

-Հաճախ ե՞ք զրուցում Դմիտրի Գունկոյի հետ, ի՞նչ խորհուրդներ է նա ձեզ տալիս։

-Մենք հաճախ ենք զրուցում, նա ինձ փորձում է խորհուրդներ տալ որպեսզի ավելի լավ տեսք ունենամ խաղադաշտում։

-Շուտով կմեկնարկի Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2024/25 մրցաշրջանը, ի՞նչ սպասումներ ունեք։

-Տարեցտարի ուժեղանում է մեր առաջնությունը, կարծում եմ այս տարի նույնպես շատ հետաքրքիր և դիտարժան խաղեր են մեզ բոլորիս սպասվում։ Կարող եմ ասել, որ այս տարի մեր թիմը ավելի լավ տեսք կունենա և կպայքարենք բարձր տեղերի համար։