«Զալցբուրգի» պաշտպան Ստրահինյա Պավլովիչը ժամանել է Իտալիա՝ ավարտելու իր տեղափոխությունը «Միլան»։
23-ամյա սերբն այս ամառ դարձել է «ռոսոներիների» գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկը։ «Միլանը» համաձայնվել է պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ մոտ 18 միլիոն եվրոյի դիմաց, իսկ «Զալցբուրգը» որպես բոնուս կարող է ստանալ ևս 2 միլիոն եվրո։
Սերբ պաշտպանը հրաժարվել է տեղափոխվել Մադրիդի «Ատլետիկո»՝ «Միլան» տեղափոխվելու համար։
«Զալցբուրգում» երկու տարվա ընթացքում 23-ամյա Պավլովիչը 71 խաղում դարձել է 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։