Մադրիդի «Ատլետիկոն» հետաքրքրված է «Չելսիի» կիսապաշտպան Քոնոր Գալախերի ծառայություններով, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ վերջին շրջանում ակումբները բանակցություններ են վարել։ 24-ամյա անգլիացու տրանսֆերային գումարը կարող է կազմել 35-40 միլիոն եվրո։
Գալախերը «Չելսիի» սան է։ Լոնդոնցիների կազմում նա անցկացրել է 95 հանդիպում, դարձել 10 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը կիսապաշտպանի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2024/25 մրցաշրջանի ավարտին։