Իտալական «Յուվենտուսը» հետաքրքրված է պորտուգալական «Պորտուի» հարձակվող Ֆրանցիսկու Կոնսեյսաուի ծառայություններով, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Հաղորդվում է, որ թուրինյան ակումբը դիտարկում է 21-ամյա Կոնսեյսաուին որպես Ֆեդերիկո Կիեզային փոխարինող, ով, ամենայն հավանականությամբ, այս ամառ կհեռանա ակումբից:
Հարձակվողի գործող պայմանագիրը «Պորտուի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։