Կիլիան Մբապպեն կդառնա ֆրանսիական ակումբի համասեփականատեր

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն կդառնա ֆրանսիական «Կաենի» համասեփականատեր։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը։

Ֆուտբոլիստը կգնի վերահսկիչ փաթեթ։ Գործարքի գումարը կկազմի մոտ 20 մլն եվրո։ Մնացած բաժնետոմսերը կմնան վերահսկիչ խորհրդի նախագահ Պիեռ-Անտուան ​​Կապտոնին:

Կաենը հանդես է գալիս Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնում։ Անցած մրցաշրջանը թիմն ավարտել է Լիգա 2-ում 6-րդ տեղում: