Պեպ Գվարդիոլա. ««Բարսելոնան» իմ կյանքի ակումբն է, նրանց դեմ խաղալը միշտ պատիվ է»

Պեպ Գվարդիոլան խոսել է «Բարսելոնայի» հետ հանդիպման մասին.

«Մանչեսթեր Սիթին» հուլիսի 31-ին ընկերական հանդիպում կանցկացնի կատալոնական թիմի հետ։

-Ինչպիսի՞ն է զգացումը կրկին «Բարսելոնայի» դեմ խաղալիս:

– Ինձ համար «Բարսայի» հետ հանդիպումները միշտ առանձնահատուկ են: Սա իմ կյանքի ակումբն է։ Ինձ չի հետաքրքրում, թե դա ընկերական հանդիպում է: Նրանց դեմ խաղալը միշտ էլ պատիվ է:

– Ձեզ անհանգստացնո՞ւմ է Լևանդովսկին:

– Նա ֆանտաստիկ է: Նա իմ թիմում էր, և ես շատ լավ գիտեմ, թե ինչի է նա ընդունակ խաղադաշտում։ Մեկ խաղում նա 9 րոպեում 5 գոլ խփեց:

– Ի՞նչ եք կարծում, ի՞նչ կբերի Ֆլիկը թիմին:

– Լավագույնի հույս ունեմ։ Նա բացառիկ մարդ է։ Նրա թիմը միակն է, որ տիրում էր ամեն ինչին։ «Բավարիան» գերիշխող թիմ էր։ Մի օր հանդիպեցի նրան և մաղթեցի ամենայն բարիք։ Հուսով եմ, որ նրա մոտ ամեն ինչ լավ է ստացվում: Հաղթելու համար նրան համբերություն կպահանջվի։ «Բարսան» միշտ պոտենցիալ ունի»,- ասել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը։