«Ինտեր Մայամիի» հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է հարձակվող Լիոնել Մեսսիի վիճակի մասին։
Արգենտինայի հավաքականի ավագը կոճի վնասվածք է ստացել Կոլումբիայի հետ Ամերիկայի գավաթի եզրափակչում (1:0): Այժմ արգենտինացին շարունակում է ապաքինվել վնասվածքից։
«Բոլորը գիտեն, թե որքանով է Մեսսին նվիրված այս ակումբին, իր ազգային թիմին և խաղադաշտում լինելու իր ցանկությանը:
Նա ամեն օր ավելի է մոտենում խաղադաշտ վերադառնալուն, որտեղ մենք բոլորս ցանկանում ենք տեսնել նրան»,- Սուարեսի խոսքերն է մեջբերում Goal-ը։