«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող, Արգենտինայի հավաքականի Աշխարհի չեմպիոն Խուլիան Ալվարեսը խոստովանել է, որ դժգոհ է մանչեսթերյան ակումբում իր դերից։
«Ես ժամանակ չեմ ունեցել նստելու և մտածելու, թե ինչ եմ անելու հետո։ Երբ Օլիմպիական խաղերն ավարտվի, ես կսկսեմ մտածել, թե ինչ եմ ուզում ինձ համար։ Տեսնենք, թե ինչպես կստացվի ամեն ինչ։
Անցած մրցաշրջանում ես այն խաղացողներից մեկն էի, ովքեր ամենաշատ րոպեներն են խաղացել «Սիթիում»: Բայց վերջիվերջո ես չեմ սիրում կողքից հետևել կարևոր հանդիպումներին, ես ուզում եմ օգնել թիմիս»,- ասել է Ալվարեսը Directv sports-ին:
2023/24 մրցաշրջանում արգենտինացի հարձակվողը բոլոր մրցաշարերում «Սիթիի» 54 խաղում դարձել է 19 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Ալվարեսը մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել 39 խաղում։