«Սևիլիան» մտադիր է «Ինտերից» գնել կիսապաշտպան Լյուսիեն Ագումեի իրավունքները։ Այս մասին հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ կողմերը բանակցություններ են վարում այս տրանսֆերի շուրջ։ Անձամբ՝ ֆուտբոլիստը, արդեն համաձայնեցրել է իսպանական ակումբի հետ համագործակցության մանրամասները։
Նախորդ մրցաշրջանում 22-ամյա ֆրանսիացի կիսապաշտպանը վարձավճարով հանդես էր գալիս «Սևիլիայում»։