Ժոաու Ֆելիշի ապագան մնում է անորոշ

Պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշը ամառային տրանսֆերային պատուհանից հետո դժվար թե մնա Մադրիդի «Ատլետիկոյում»։ Միաժամանակ, դեռ պարզ չէ, թե պորտուգալացին որտեղ կշարունակի կարիերան։ Ունայ Էմերին, ով «Ասթոն Վիլան» նախապատրաստում է Չեմպիոնների Լիգայի մրցաշրջանին, շատ է ցանկանում Ֆելիշին տեսնել իր թիմում։

Անգլիական ակումբը Ֆելիշին դիտարկում է որպես առաջնահերթ թեկնածու։ Միևնույն ժամանակ, ըստ TodoFichajes-ի, Ֆելիշը նախընտրում է վերադառնալ «Բարսելոնա», որտեղ նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս վարձավճարով։

Գործակալ Ժորժե Մենդեշը ակտիվորեն աշխատում է Ժոաուի՝ կատալոնական ակումբ տեղափոխության վրա, սակայն իրավիճակը հեշտ չէ, քանի որ «բլաուգրանաները» նախընտրում են այլ ֆուտբոլիստների։