Հայտնի է, թե որտեղ կարիերան կշարունակի Խավի Սիմոնսը

ՊՍԺ-ի կիսապաշտպան Խավի Սիմոնսը մոտ է «Լայպցիգ» տեղափոխվելուն, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ գերմանական ակումբը հույս ունի, որ 21-ամյա հոլանդացու տրանսֆերը չի տապալվի։ «Լայպցիգը» լավագույն տարբերակն է ֆուտբոլիստի համար։

Միաժամանակ ՊՍԺ-ն մտադիր է բաց թողնել Սիմոնսին միայն այն բանից հետո, երբ Կիլիան Մբապպեին փոխարինող կգտնեն։

Անցած մրցաշրջանում Սիմոնսը վարձավճարով հանդես էր գալիս «Լայպցիգում»։ Նա անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։

Հոլանդացու պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։