«Բարսելոնայի» հարձակվող Վիտոր Ռոկեն հրաժարվել է տեղափոխվել «Ալ-Հիլալ»: Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Բրազիլացին սաուդյան ակումբի ամառային տրանսֆերային նպատակներից մեկն էր:
Կատալոնացիները պատրաստ էին վաճառել խաղացողին, սակայն նա հրաժարվեց այս տարբերակից։ Ֆուտբոլիստը կատալոնացիների հետ անցկացրել է ընդամենը կես մրցաշրջան։