«ՌԲ Լայպցիգի» նախագահ Յոհան Պլենգեն հայտարարել է, որ ցանկանում է թիմում պահել ՊՍԺ-ի կիսապաշտպան Խավի Սիմոնսին։ Նախորդ մրցաշրջանում հոլանդացին վարձավճարով հանդես էր գալիս «Լայպցիգում»:
«Այսօրվա դրությամբ ես չեմ կարող խոստանալ, որ Խավի Սիմոնսը ԱՄՆ շրջագայությունից հետո կվերադառնա «Լայպցիգ» մարզումներին։ Բայց ես կարող եմ խոստանալ, որ մենք կանենք հնարավոր ամեն բան նրան պահելու համար։
Մենք դրա համար շատ լավ պայմաններ ունենք,»,- նախագահի խոսքերն է մեջբերում Kicker-ը: