«Ռեալը» ցանկանում է 2025 թվականի ամռանը ձեռք բերել աստղային պաշտպանների

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Լիվերպուլի» պաշտպաններ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին և Մյունխենի «Բավարիայի» պաշտպաններ Ալֆոնսո Դեյվիսին, հայտնում է ինսայդեր Մատեո Մորետոն։

Աղբյուրի համաձայն՝ «սերուցքայինները» մտադիր են 2025 թվականի ամռանը ազատ գործակալի կարգավիճակով երկու ֆուտբոլիստների հետ պայմանագիր կնքել։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բավարիան» չի կարողացել պայմանավորվել Դեյվիսի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ, մինչդեռ «Լիվերպուլը» նախատեսում է Տրենտին նոր պայմանագիր առաջարկել։

Անցած մրցաշրջանում Ալեքսանդր-Առնոլդը անցկացրել է 37 հանդիպում, խփել երեք գոլ և կատարել 9 գոլային փոխանցում։ Դեյվիսը 2023/24 մրցաշրջանում անցկացրել է 42 հանդիպում, խփել 3 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։