«Բարսելոնայի» ֆուտբոլիստին անգլիական ակումբն ուզում է գնել

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Բարսելոնայի» կազմում կարող են մի քանի փոփոխություններ լինել։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ կատալոնական ակումբը ցանկանում է ազատվել եզրային հարձակվողից։ Ֆուտբոլիստն առաջարկ ունի Պրեմիեր Լիգայից։

«Բարսելոնայի» ղեկավարները 2022 թվականին վճարել են գրեթե 60 միլիոն եվրո, որպեսզի կատալոնացիների այն ժամանակվա մարզիչ Չավին իր տրամադրության տակ ունենա Ռաֆինյային։ Սակայն բրազիլացի ֆուտբոլիստը չհասավ սպասված մակարդակին։

Լա Լիգա տեղափոխվելուց ի վեր հարձակվողն անցկացրել է 87 հանդիպում, խփել 20 գոլ և կատարել 20 գոլային փոխանցում։