«Բավարիան» չկարողացավ հաղթել Գերմանիայի չորրորդ դիվիզիոնի թիմին

Կայացավ ընկերական հանդիպում, որում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Դյուրենի» հետ՝ 1։1։

Մյունխենյան ակումբը ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ խաղակեսում խաղաց տարբեր կազմով։ «Բավարիայի» միակ գոլը խփեց ավստրալացի Նեստորի Իրանկունդան։

Նշենք, որ «Դյուրենը» ներկայացնում է Արևմուտքի տարածաշրջանային լիգան՝ չորրորդ ուժեղագույն դիվիզիոնը Գերմանիայի առաջնության համակարգում։

«Բավարիայի» նոր մրցաշրջանը մեկնարկում է օգոստոսի 16-ին՝ Գերմանիայի գավաթի 1/32-րդ տուրի «Ուլմի» դեմ խաղով։