«Չելսին» որոշել է, որ կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը կմիանա թիմին Միացյալ Նահանգներում իրենց նախամրցաշրջանային շրջագայությանը՝ չնայած լոնդոնյան ակումբի մի քանի թիմակիցների բացասական արձագանքին այն բանից հետո, երբ նա և Արգենտինայի այլ խաղացողներ վիրավորական երգ էին կատարել ֆրանսիացերի դեմ: Այս մասին հայտնում է Mirror-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբը ներկայումս կարգապահական հետաքննություն է անցկացնում կիսապաշտպանի նկատմամբ։ Ընդգծվում է, որ Ֆերնանդեսը թիմին կմիանա երկուշաբթի՝ հուլիսի 29-ին։ Նա պետք է «շտկի իր սարքած խառնաշփոթը»։
Ավելի վաղ «Չելսիի» մի քանի ֆրանսիացի խաղացողներ սոցցանցերում սկսել էին չհետևել արգենտինացի կիսապաշտպանին։