«Նոայի» նախագահ Վարդգես Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման 2-րդ փուլում թիմի տարած հաղթանակին։
««Նոայի» այս ռեկորդային հաղթանակը մեր նվիրված ու անդադար աշխատանքի առաջին պտուղն է միայն:
«Նոա» ֆուտբոլային ակումբն ունի մեծագույն նպատակեր ու երազանքներ։ Մենք հայկական ֆուտբոլի սիրահարներին և երկրպագուներին պետք է նվիրենք հպարտության ու հաղթանակի բազմաթիվ պահեր։
Ես հավատում եմ, որ հայկական ֆուտբոլում լավագույնը դեռ առջևում է, և դրա համար մենք առանց մեկ վայրկյան մտածելու՝ աշխատելու ենք, արարելու ենք, տաղանդներ ենք փնտրելու և զարգացնելու ու ջանք չենք խնայելու՝ հանուն հայկական ֆուտբոլի։
Սա գերազանցության ճանապարհի սկիզբն է:
Առա՜ջ, «Նոա», առա՜ջ»,- գրել է Վարդանյանը։
Հիշեցնենք՝ Կոնֆերենցիաների Լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի «Սլիմա Ուոնդերերսի» դեմ առաջին խաղում «Նոան» սեփական հարկի 7-0 հաշվով հաղթեց Մալթան ներկայացնող թիմին։
Նշենք, որ այս հաղթանակն ամենախոշորն է հայկական ակումբային պատմության մեջ եվրագավաթային հանդիպումներում։