Էրլինգ Հոլանդը հանդիպել է Զլատան Իբրահիմովիչին

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդն ընկերական հանդիպումից հետո հանդիպել է «Միլանի» նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչին

Նորվեգացին Իբրահիմովիչին նվիրել է իր ինքնագրով «Մանչեսթեր Սիթիի» մարզաշապիկը։

«Միլանը» ընկերական խաղում ուժեղ էր «Մանչեսթեր Սիթիից»՝ 3-2: Խաղը կայացել է «Յանկի» մարզադաշտում (Նյու Յորք):

Իտալիական թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ հարձակվող Լորենցո Կոլոմբոն (30-րդ և 35-րդ րոպեներ), ևս մեկ գոլ խփեց Մարկո Նաստին (78)․ Չուկվուզեն երկու գոլային փոխանցում է կատարել։ Անգլիական ակումբի կազմում գոլի հեղինակ դարձան Էրլինգ Հոլանդը (19-րդ) և Ջեյմս Մաքատին (55):