Սերխի Ռոբերտոն կարող է դառնալ «Այաքսի» ֆուտբոլիստ

Իսպանացի կիսապաշտպան Սերխի Ռոբերտոն կարող է դառնալ «Այաքսի» խաղացող։ Հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Այժմ կիսապաշտպանը դիտարկում է իրեն հասանելի բոլոր տարբերակները։ Ամստերդամցիներն իրական հետաքրքրություն ունեն. Ռոբերտոն մոտ օրերս կգնահատի իրավիճակը։

Սերգիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվել է այս տարվա հունիսի 30-ին։ Կիսապաշտպանը չի ծրագրում նոր պայմանագիր ստորագրել եւ ցանկանում է թիմից հեռանալ ազատ գործակալի կարգավիճակով։

Ռոբերտոն «Բլաուգրանայի» կազմում անցկացրել է 18 տարի։ Ընդհանուր առմամբ նա անցկացրել է 373 հանդիպում առաջին թիմի կազմում՝ դառնալով 19 գոլի և 43 գոլային փոխանցման հեղինակ։ Սերժին «Բարսելոնայի» հետ նվաճել է 22 տիտղոս։ Անցած մրցաշրջանում նա թիմի ավագն էր։