«Ատլետիկը» փորձում է Նիկո Ուիլյամսին պահել ակումբում՝ առաջարկելով բարձրացնել աշխատավարձը

Բիլբաոյի «Ատլետիկը» ցանկանում է ակումբում պահել 22-ամյա վինգեր Նիկո Ուիլյամսին, որը մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն, և նրան առաջարկել է բարձրացնել աշխատավարձը։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբը պատրաստ է ակտիվացնել իսպանացի ֆուտբոլիստին գնելու տարբերակը, ըստ որի՝ կատալոնացիները պետք է վճարեն 58 միլիոն եվրո, միաժամանակ, «Բարսելոնան» կարծում է, որ ինքը՝ Ուիլյամսը, նույնպես հավատարիմ է այս տրանսֆերին:

Անցած մրցաշրջանում Ուիլյամսը ակումբային և ազգային հավաքականների բոլոր մրցաշարերում մասնակցել է 48 հանդիպման, որոնցում դարձել է 10 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 60 միլիոն եվրո: