Արդեն մի քանի շաբաթ է, ինչ Անսու Ֆաթիին կապում են այն փաստի հետ, որ նա կարող է փոխել իրավիճակը և մնալ «Բարսելոնայում», սակայն այս պահին քիչ նախանշաններ կան, որ դա տեղի կունենա:
Իսպանացին նախորդ մցաշրջանի սկզբում ստիպված եղավ հեռանալ Կատալոնիայի մայրաքաղաքից և վարձավճարով հանդես գալ «Բրայթոնում»։
Ողջ մրցաշրջանի ընթացքում երիտասարդ վինգերն անցկացրեց 27 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Մրցաշրջանի վերջում նա վերադարձավ Բարսելոնա։
Այնուամենայնիվ, նրա վերադառնալու առաջին շաբաթները աղետալի ստացվեցին: Անցած երեքշաբթի Ֆաթին ոտնաթաթի վնասվածք ստացավ:
AS-ը հայտնում է, որ ֆուտբոլիստը տառապում է ոտնաթաթի ֆասցիտով, ինչը նշանակում է, որ նա կարող է շարքից դուրս մնալ երեքից վեց շաբաթով, ինչի արդյունքում 21-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի ուսումնամարզական հավաքը։
Իսպանացու վնասվածքը խնդիր է այնքանով, որ ֆուտբոլիստը չի կարողանա մարզվել։ Գաղտնիք չէ` Ֆաթին կարող է լինել այն ֆուտբոլիստների թվում, ովքեր կարող են հեռանալ «Բարսելոնայից», սակայն, ինչպես նշում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, նման բան չի սպասվում։ Կատալոնական թիմի նոր գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը սիրում է երիտասարդ ֆուտբոլիստին և կցանկանար հաջորդ մրցաշրջանում նրան տեսնել իր թիմում։
Վնասվածքից անմիջապես հետո գերմանացի մարզիչը կարճ զրույց է ունեցել Ֆաթիի հետ։ Կատալոնացի մարզիչը ցանկացել է հանգստացնել եզրային հարձակվողին՝ վստահեցնելով, որ նա կմնա թիմում եւս մեկ տարի։