«Ռեալը» որոշել է երկարաձգել պայմանագրերը թիմի երկու ֆուտբոլիստների հետ

Մադրիդի «Ռեալը» որոշել է, որ կերկարաձգի պայմանագրերը եզրային պաշտպաններ Դանիել Կարվախալի և Ֆերլան Մենդիի հետ մինչև 2026 թվականը։ Այս մասին հայտնում է AS-ը։

Հիշեցնենք, որ երկու խաղացողների աշխատանքային պայմանագրերն ուժի մեջ են մինչև 2025 թվականի ամառ։

Նախորդ մրցաշրջանում Կարվախալը բոլոր մրցաշարերում մասնակցել է 41 հանդիպման, որոնցում դարձել է վեց գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 12 միլիոն եվրո։

Մենդին իսպանական գրանդում հանդես է գալիս 2019 թվականի ամառվանից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 170 հանդիպման, որոնցում դարձել է վեց գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։