«Ռեալի» հովանավորը Կիլիան Մբապպեին գերշքեղ BMW է նվիրել

Կիլիան Մբապպեին BMW են նվիրել։

Գերմանական ավտոարտադրողը՝ Մադրիդի «Ռեալի» հովանավորը, մադրիդյան ակումբի նորեկին էլեկտրական i7 M70 xDrive է տրամադրել։

Երկու շարժիչով սեդանը՝ 660 ձիաուժ ընդհանուր հզորությամբ, կարող է 100 կմ/ժ արագություն զարգացնել 3,7 վայրկյանում։ Առավելագույն արագությունը 250 կմ/ժ է։ Մարտկոցի հզորությունը առնվազն 101,7 կՎտժ է և թույլ է տալիս առանց վերալիցքավորման անցնել 488-ից մինչև 560 կմ՝ կախված ճանապարհի տեսակից։

Առաստաղի վրա տեղադրված է 31,3 դյույմ անկյունագծով էկրան։ Առանց լրացուցիչ ընտրանքների մեքենայի արժեքը կազմում է 186․750 եվրո։

Մբապպեն ստիպված կլինի նստել ուղևորի նստատեղին. նա վարորդական իրավունք չունի։

BMW i7 M70 xDrive (2023-2024) price and specifications - EV Database