Արտասահմանյան ակումբները կասկածում են, որ Նիկո Ուիլյամսը կցանկանա հեռանալ Իսպանիայից։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն նշում է, որ Պրեմիեր Լիգայի թիմերը և ՊՍԺ-ն զգում են, որ եզրային հարձակվողը նախընտրում է մնալ Լա Լիգայում:
«Բարսելոնան» սպասում է, որ 22-ամյա ֆուտբոլիստը վերջնական որոշումը կայացնի, ինչը պետք է տեղի ունենա շուտով: Եթե Ուիլյամսը ցանկանա մնալ «Ատլետիկում» , ապա բիլբաոյի ակումբը կբարձրացնի նրա աշխատավարձը և կկնքի նոր պայմանագիր։
Լրագրող Ֆաբրիս Հոքինսը պնդում է, որ իսպանացի ֆուտբոլիստի համար պայքարում «Բարսելոնան» առաջ է անցել ՊՍԺ-ից։