Արտեմ Դովբիկը ընդունել է հռոմեական ակումբի առաջարկը

«Ժիրոնայի» և Ուկրաինայի հավաքականի հարձակվող Արտեմ Դովբիկը ընդունել է «Ռոմայի» առաջարկը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հարձակվողը «գայլերի» հետ պայմանավորվել է մինչև 2029 թվականի հունիսը։ Հաջորդ շաբաթվա սկզբին ակումբները կսկսեն բանակցությունները ուկրաինացու տրանսֆերի շուրջ։ «Ռոմայի» առաջին առաջարկը կգերազանցի 30 միլիոն եվրոն։

2023/24 մրցաշրջանում Դովբիկը դարձավ Լա Լիգայի լավագույն ռմբարկու։ Ֆուտբոլիստի համար դիմել է նաև Մադրիդի «Ատլետիկոն», սակայն «Ռոման» ավելի շահավետ առաջարկ է արել Արտեմին։