Դոնիել Մալենին ձեռք բերելու համար կպայքարեն անգլիական երկու գրանդներ

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Դոնիել Մալենին ձեռք բերելու համար կպայքարեն անգլիական «Լիվերպուլն» ու «Արսենալը», hաղորդում է Caught Offside-ը:

Աղբյուրի համաձայն՝ «Լիվերպուլը» ֆուտբոլիստին դիտարկում է որպես իր հարձակվող Մոհամեդ Սալահի հավանական փոխարինող, մինչդեռ «Արսենալը» ցանկանում է ձեռք բերել Մալենին՝ Բուկայո Սակայի հետ մրցելու համար: Հաղորդվում է, որ Մալենը նախընտրում է լոնդոնյան ակումբը երկու տարբերակներից:

Մալենը «Բորուսիայում» հանդես է գալիս 2021 թվականի ամռանից։ Այս մրցաշրջանում հոլանդացին «իշամեղուների» կազմում անցկացրել է 38 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 15 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը գերմանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 40 միլիոն եվրո։