«Բարսելոնան» չունի բավարար գումար Ժոաու Կանսելուի համար

Սաուդյան Արաբիայի և Իտալիայի ակումբները հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթիի» և Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Ժոաու Կանսելուով, ով նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս «Բարսելոնայում», հայտնում է Sport.es առցանց հրատարակությունը։

Աղբյուրի համաձայն՝ «քաղաքաբնակները» ցանկանում են ֆուտբոլիստի համար ստանալ 30 միլիոն եվրո և չեն ցանկանում նրան կրկին վարձավճարով ուղարկել: «Բարսելոնան», որը հետաքրքրված է տրանսֆերով, կարող է առաջարկել միայն 20 միլիոն եվրո:

Հաղորդվում է նաև, որ Կանսելուին հետևում են իտալական Ա Սերիայի երկու ակումբներ, որոնցում ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել՝ «Ինտերը» և «Յուվենտուսը»: