Պեպ Գվարդիոլան չի բացառել, որ կարող է երկարաձգել պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ

Պեպ Գվարդիոլան չի բացառել, որ կարող է երկարաձգել պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ։

«Մանչեսթեր Սիթիի» և մարզչի միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը:

«Ես երկար տարիներ շփվում եմ ակումբի ղեկավարների հետ։ Չեմ բացառում, որ կարող եմ երկարաձգել պայմանագիրը։ Ես ասացի, որ ուրախ կլինեմ մնալ, քանի որ կցանկանայի մնալ։

Մեկ ակումբում 9 տարին հավերժություն է, բայց ես ուզում եմ վստահ լինել, որ դա ճիշտ որոշում է` ակումբի և խաղացողների համար»,- ասել է Գվարդիոլան: