«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը խոսել է 21-ամյա ֆուտբոլիստի վնասվածքի մասին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստը չի կարողացել մասնակցել ճապոնական «Գամբա Օսակա» ակումբի հետ ընկերական հանդիպմանը՝ կոճի շրջանում ցավերի պատճառով։
«Արսենը շուտով պատրաստ կլինի: Նա ապաքինվում է, և նրա մոտ ամեն ինչ կարգին է։ Ոչ մի լուրջ բան չկա, ուղղակի կոճի փոքր վնասվածք»,- Գոլուբինի խոսքերն է մեջբերում Чемпионшип-ը։