«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է թիմում այն դիրքերի մասին, որոնք պետք է ամրապնդվեն մրցաշրջանի մեկնարկից առաջ։
«Մենք ֆուտբոլիստներ ենք փնտրում բոլոր դիրքերում ուժեղանալու համար։
Մեզ թիմի հետ աշխատելու ծրագիր է պետք, որպեսզի համոզվենք, որ թիմը հավասարակշռված է»,- Էրիկ տեն Հագի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հուլիսի սկզբին անգլիական ակումբը երկարաձգեց պայմանագիրը Տեն Հագի հետ մինչև 2026 թվականը։