Ռայան Սեսենյոնը տեղափոխվեց «Ֆուլհեմ»

Կիսապաշտպան Ռայան Սեսենյոնը պայմանագիր է կնքել «Ֆուլհեմի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

24-ամյա անգլիացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։ Ֆուտբոլիստը «Ֆուլհեմի» սան է և թիմի կազմում հանդես է եկել 2016-ից 2019 թվականներին։

Սեսենյոնը «Թոթենհեմից» հեռացավ ազատ գործակալի կարգավիճակով 2024 թվականի ամռանը։ Նախորդ մրցաշրջանում նա մեկ հանդիպում է անցկացրել հիմնական կազմում։