Հանս-Դիտեր Ֆլիկ․ «Այս պահին նա «Բարսելոնայի» ֆուտբոլիստը չէ»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պատասխանել է կիսապաշտպան Սերխի Ռոբերտոյի ապագայի վերաբերյալ հարցին։

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին լրացել է 32-ամյա իսպանացու աշխատանքային պայմանագիրը «Բարսելոնայի» հետ, սակայն նա շարունակել է մարզվել թիմի հետ։

«Այս պահին Ռոբերտոն «Բարսելոնայի» ֆուտբոլիստը չէ», – Ֆլիկի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հաղորդվում է, որ Ռոբերտոն արդեն ուսումնասիրում է կարիերան շարունակելու հնարավոր տարբերակները։ Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը խաղադաշտ է դուրս եկել 24 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, խփել երեք գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։