«Մանչեսթեր Սիթին» Կևին դե Բրույնեին փոխարինող է գտել

«Մանչեսթեր Սիթին» կարող է վաճառել թիմի կիսապաշտպան Կևին դե Բրույնեին։ Բելգիացի կիսապաշտպանը կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա այս կամ հաջորդ ամառ։ Անգլիական ակումբն արդեն մտածում է, թե ով կարող է փոխարինել Դե Բրույնեին։

Ինչպես հայտնում է CaughtOffside-ը՝ «Մանչեսթեր Սիթին» տեսնում է «Բավարիայի» ֆուտբոլիստ Ջամալ Մուսիալային որպես դե Բրույնեի փոխարինող։

Մուսիալան ցանկանում է խաղալ մի թիմում, որի նպատակն է ամեն տարի հաղթել Չեմպիոնների Լիգայում։

Transfermarkt-ը 21-ամյա ֆուտբոլիստին գնահատում են 130 միլիոն եվրո։