Մատեյս դե Լիգտի տրանսֆերը ԱՊԼ կարող է չկայանալ

«Մանչեսթեր Յունայթեդը» ու «Բավարիան» դեռ չեն պայմանավորվել մյունխենցիների պաշտպան Մատեյս դե Լիգտի տրանսֆերի հարցում։

Ըստ ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» բոլոր առաջարկները չեն գերազանցել 40 միլիոն եվրոն, մինչդեռ «Բավարիան», ամենայն հավանականությամբ, կպահանջի 50 միլիոն գումարած հավելյալ բոնուսներ։

2023/24 մրցաշրջանում հոլանդացի պաշտպանը մյունխենցիների կազմում անցկացրել է 30 հանդիպում, դարձել 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։