Սերդար Ազմունը կտեղափոխվի էմիրաթական ակումբ

Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Սերդար Ազմունը կտեղափոխվի «Շաբաբ Ալ-Ահլի», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ էմիրաթական ակումբը 29-ամյա իրանցու համար կվճարի 5 մլն եվրո։ Երկուշաբթի՝ հուլիսի 29-ին, հարձակվողը բուժզննում կանցնի։

Նախորդ մրցաշրջանը Ազմունը վարձավճարով անցկացրեց «Ռոմայում», սակայն ակումբը չօգտվեց խաղացողին գնելու հնարավորությունից: 2023/24 մրցաշրջանում նա անցկացրել է 29 հանդիպում, դարձել 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։