Ջեյդոն Սանչոն կարող է փոխել ակումբային գրանցումը

Անգլիացի հարձակվող Ջեյդոն Սանչոն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբային գրանցումը, թեև «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ նրա կոնֆլիկտը լուծվել է։

Ինչպես հայտնում է Goal-ը՝ Սանչոյով հետաքրքրված են մի քանի մեծ ակումբներ։ «Բորուսիան» ցանկանում է վերադարձնել Սանչոյին, սակայն դորտմունդցիները ֆինանսական սահմանափակումների են ենթարկվում։

«Յուվենտուսը» նույնպես շարունակում է վերահսկել ֆուտբոլիստին, սակայն ՊՍԺ-ի հետաքրքրությունն ավելի կոնկրետ է։

Transfermarkt պորտալը 24-ամյա Ջեյդոն Սանչոյին գնահատում է 30 միլիոն եվրո։