«Վեսթ Հեմը» դուրս է մնացել «Բավարիայից» պաշտպան Նուսեր Մազրաուիի տրանսֆերի շուրջ բանակցություններից, քանի որ համաձայնության չի եկել գերմանական թիմի հետ, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X սոցիալական ցանցում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիական ակումբը ու մյունխենցիներն արդեն համաձայնության են եկել 26-ամյա աջ պաշտպանի տրանսֆերի հարցում։
Ըստ աղբյուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդը» համառորեն փորձում է ձեռք բերել Մազրաուիին։
Անցած մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 29 հանդիպման, որոնցում դարձել է չորս գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։