«Նապոլիի» կիսապաշտպանը տեղափոխվեց «Էվերտոն»

«Նապոլիի» կիսապաշտպան Յեսպեր Լինդտրյոմը հաջորդ մրցաշրջանը կանցկացնի անգլիական «Էվերտոնում», հայտնում է իտալական թիմի մամուլի ծառայությունը։

Լինդստրյոմը «Նապոլի» է տեղափոխվել 2023 թվականին Ֆրանկֆուրտի «Այնտրախտից»։ Իտալական ակումբի կազմում դանիացին անցկացրել է 29 հանդիպում, որոնցում չի կարողացել արդյունավետ գործողություններ կատարել։

Հիշեցնենք, որ «Էվերթոնը» Պրեմիեր Լիգայի 2023/24 մրցաշրջանն ավարտել է 15-րդ տեղում։