«Չելսին» որոշում է կայացրել թիմի կիսապաշտպան Քոնոր Գալախերի ապագայի վերաբերյալ։
Ինչպես հայտնում է Teamtalk-ը՝ անգլիական ակումբը պատրաստ է ֆուտբոլիստին վաճառել Մադրիդի «Ատլետիկոյին»։ Մադրիդյան թիմը կարծում է, որ ֆուտբոլիստը իդեալականորեն համապատասխանում է թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի խաղային մոդելին։
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը։
2023/2024 մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 50 հանդիպման, դառնալով՝ 7 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։