«Զալցբուրգի» և Սերբիայի հավաքականի պաշտպան Ստրահինյա Պավլովիչը մոտ է «Միլան» տեղափոխվելուն, հայտնում է Calciomercato.com-ը։
Ըստ աղբյուրի՝ տրանսֆերային գումարը կարող է կազմել 20 մլն եվրո։ Իտալական ակումբը սերբին առաջարկում է հինգ տարվա պայմանագիր՝ մրցաշրջանում 1,5 մլն եվրո աշխատավարձով։
23-ամյա Պավլովիչը «Զալցբուրգում» հանդես է գալիս 2022 թվականից։ Սերբիայի հավաքականի կազմում պաշտպանն անցկացրել է 33 հանդիպում և խփել 2 գոլ։