Խավի Սիմոնսը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Հոլանդացի կիսապաշտպան Խավի Սիմոնսը ցանկանում է տեղափոխվել «Լայպցիգ», հայտնում է Bild-ը։

Ըստ աղբյուրի՝ «Լայպցիգը» 21-ամյա ֆուտբոլիստին երաշխավորել է տեղ մեկնարկային կազմում։ Միաժամանակ ՊՍԺ-ն չի ցանկանում վաճառել կիսապաշտպանին, քանի դեռ փոխարինող չի գտել «Ռեալ» տեղափոխված Կիլիան Մբապպեին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սիմոնսով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին» և պատրաստ է նրա համար առաջարկել 100 միլիոն եվրո, սակայն «Բավարիան» առաջատար է խաղացողի համար պայքարում։

Անցած մրցաշրջանում Սիմոնսը վարձավճարով հանդես էր գալիս «Լայպցիգում»։ Նա անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։

Հոլանդացու պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։