Մայք Մանյանը կարող է տեղափոխվել Ֆրանսիա

ՊՍԺ-ն հետաքրքրված է «Միլանի» դարպասապահ Մայք Մանյանի ծառայություններով։

Ինչպես տեղեկացնում է Il Messaggero-ն, փարիզցիները դիտարկում են ֆրանսիացի դարպասապահին ձեռք բերելու հնարավորությունը, եթե իտալացի Ջանլուիջի Դոննարուման, որով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին», հեռանա ակումբից։

Նախորդ մրցաշրջանում Մայք Մանյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 42 հանդիպման, որոնցից 15-ում դարպասն անառիկ է պահել։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։