Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի պաշտպան Անտոնիո Ռուդիգերը չի մտածում Սաուդյան Արաբիա տեղափոխվելու մասին, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ֆուտբոլիստը նախկինում տրանսֆերային առաջարկներ էր ստացել «Ալ-Նասրից» և «Ալ-Իթիհադից», սակայն Ռուդիգերը լիովին կենտրոնացած է մադրիդյան ակումբի նախագծի վրա։
Նշվում է, որ Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը գերմանացի ֆուտբոլիստին անձեռնմխելի է համարում։
Անցած մրցաշրջանում Ռուդիգերը մասնակցել է Մադրիդի «Ռեալի» 48 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ դառնալով երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։