Ֆաբիան Ռուիսը կարող է տեղափոխվել ԱՊԼ

«Արսենալը» մտադիր է պայմանագիր կնքել ՊՍԺ-ի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսի հետ, հայտնում է Goal-ը։

Նշվում է, որ «զինագործներն» արդեն բանակցություններ են սկսել ֆրանսիական ակումբի հետ՝ կապված 28-ամյա ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերի հետ։

Ըստ աղբյուրի՝ «Արսենալը» միջոցներ չունի այս ամառ Ռուիսին գնելու համար և կարող է փարիզեցիների հետ գործարք կնքել նույն ձևաչափով, ինչ «Բրենտֆորդի» իսպանացի դարպասապահ Դավիդ Ռայայի հետ՝ վարձակալություն գնելու պարտավորությամբ։

Ռուիսը ՊՍԺ-ում հանդես է գալիս 2022 թվականից։ Նա թիմի հետ երկու անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, մեկ անգամ՝ երկրի գավաթը։ Կիսապաշտպանը նախկինում հանդես է եկել «Նապոլիում», «Էլչում» և «Բետիսում»։