«Թոթենհեմի» կիսապաշտպանը կլքի թիմը

«Թոթենհեմի» կիսապաշտպան Ռայան Սեսենյոնը կարիերան կշարունակի «Ֆուլհեմում»։

24-ամյա անգլիացին այս ամառ հեռացավ «Թոթենհեմից»՝ պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով։

Ինչպես հաղորդում է Sky Sport-ը, Սեսենյոնը կվերադառնա «Ֆուլհեմ», որի կազմում խաղացել է մինչև 2019 թվականը։