ՊՍԺ-ի կիսապաշտպան Խավի Սիմոնսի տեղափոխությունը «Բավարիա» ամենայն հավանականությամբ չի կայանա, հայտնում է Bild-ը։
21-ամյա հոլանդացին կընտրի կարիերան շարունակել «ՌԲ Լայպցիգում», որտեղ նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս վարձավճարով: Սիմոնսը գոհ էր«ցլերից» և ցանկանում է նորից միանալ թիմին: Այս որոշման հիմնական պատճառը իՌԲ Լայպցիգի» մեկնարկային կազմում երաշխավորված տեղն է, որն առաջնային է Սիմոնսի համար։ «Բավարիան» նրան նման երաշխիքներ չի տվել։
«ՌԲ Լայպցիգը» դեռ պետք է պայմանավորվի ՊՍԺ-ի հետ ֆուտբոլիստի վարձակալության ժամկետի երկարաձգման հարցում, սակայն ինքը՝ Խավին, արդեն որոշել է, թե որտեղ է ցանկանում անցկացնել 2024/25 մրցաշրջանը։