«Բավարիան» և «Վեսթ Հեմը» համաձայնության են եկել Նուսեր Մազրաուիի տրանսֆերի հարցում

«Բավարիան» և «Վեսթ Հեմը» համաձայնության են եկել մյունխենցիների պաշտպան Նուսեր Մազրաուիի տրանսֆերի հարցում, հաղորդում է Sky Sport-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Տրանսֆերային գումարը կկազմի 15,5 միլիոն եվրո, «Բավարիան» որպես բոնուսներ կկարողանա ստանալ եւս 4 միլիոն եվրո։ «Վեսթ Հեմը» նույնպես բանավոր համաձայնության է եկել 26-ամյա մարոկկացի ֆուտբոլիստի հետ:

2023/24 մրցաշրջանում Մազրաուին Բունդեսլիգայում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ։