«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը ցանկանում է մնալ ակումբում՝ չնայած Մադրիդի «Ռեալի» հետաքրքրությանը, հաղորդում է CaughtOffside-ը։
«Կարմիրները» նույնպես հետաքրքրված են ֆուտբոլիստին պահելու հարցում: Մերսիսայդցիներն արդեն բանակցություններ են սկսել ֆուտբոլիստի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ։ Կողմերի միջև գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսը։
Տրենտը «Լիվերպուլի» սան է։ Նախորդ մրցաշրջանում 25-ամյա եզրային պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում, դարձել 3 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։